Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Եվրախորհրդարանի պատգամավորը այցելել է Ղարաբաղ

Եվրախորհրդարանի պատգամավորը այցելել է Ղարաբաղ
22.04.2014 | 12:01

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին և «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրոպա - Ղարաբաղ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության և այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Նախորդ օրը՝ ապրիլի 18-ին, Եվրախորհրդարանի պատգամավորը Երևանում հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ